Լոթար Մատեուսը բարձր է գնահատել անգլիացի հարձակվող Հարի Քեյնի խաղը «Բավարիայի» կազմում։
«Ես դիտեցի «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը (4-0)․․․ Հարին հիանալի է:
Հիանալի տրանսֆեր․․․ Ոչ միայն ակումբի համար, այլ՝ Բունդեսլիգայի, Գերմանիայի համար: Կարծում եմ անգլիացի երկրպագուները կկարոտեն Հարիի ելույթները Պրեմիեր լիգայում, քանի որ նրա խաղը տպավորիչ է: Նա Գերմանիայի պատմության մեջ նոր ռեկորդ սահմանեց։
Նման Քեյնի, նման Բելինգհեմի հետ, կարծում եմ, որ Անգլիան Եվրո-2024-ի ֆավորիտներից մեկն է»,- մեջբերում է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին Daily Mail-ը: