Բելգիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղում սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթանակ տոնեց ադրբեջանցիների դեմ խաղում։
Տանտերերի կազմում պոկեր է ձևակերպել Ռոմելու Լուկակուն։ 30-ամյա հարձակվողը 4 գոլի հեղինակ է դարձել առաջին խաղակեսում՝ ընդամենը 20 րոպեի ընթացքում։
90-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց Լեանդրո Տրոսարը։ Ժերեմի Դոկուն երկու գոլային փոխանցում կատարեց այս խաղում:
Այս խմբի մյուս խաղում Շվեդիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Էստոնիային։
Բելգիան (20 միավոր) F խմբում զբաղեցրել է առաջին տեղը, Ավստրիան մեկ միավոր պակաս ունի և երկրորդն է։ Բելգիան և Ավստրիան դեռ այս տուրից առաջ էին ապահովել Եվրո-2024-ի ուղեգիր։