Այսօր Ռիգայում կայացավ ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Լատվիա-Խորվաթիա հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Գոլերով աչքի ընկան Մայերն ու Կրամարիչը։
Այսօր, այս խաղից առաջ, D խմբի շրջանակում կայացել է Հայաստան-Ուելս հանդիպումը։ Երևանում կայացած խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1։
D խմբի մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո․
1․ Թուրքիա — 16 միավոր
2․ Խորվաթիա — 13 միավոր
3․ Ուելս — 11 միավոր
4․ Հայաստան — 8 միավոր
5․ Լատվիա — 3 միավոր
Վերջին՝ 10-րդ տուրում, նոյեմբերի 21-ին կկայանան Խորվաթիա-Հայաստան և Ուելս-Թուրքիա հանդիպումները։