Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն կարծում է, որ Ռահիմ Ստերլինգը արժանի է Անգլիայի հավաքական հրավիրվելու:
«Նույնիսկ այն, որ նախորդ անգամ նրան չէին կանչել, տարօրինակ էր։ Բայց նա ազգային հավաքականի վերջին մի քանի տարիների լավագույն խաղացողներից մեկն է։
Հաշվի առնելով նրա ներկայիս մարզավիճակը, նա պետք է ոչ միայն հայտացուցակում լինի, այլ մեկնարկային կազմում: Նա արժանի է հրավիրվել Անգլիայի հավաքական»,- մեջբերում է Դեֆոյին Daily Mail-ը:
Ստերլինգն ազգային հավաքականի կազմում անցկացրած 82 խաղում խփել է 20 գոլ։