Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (5-2) հաղթանակից հետո կիսվել է իր մտքերով.
«Մենք հիանալի անցկացրինք առաջին խաղակեսը: Նման խաղ ցուցադրելով՝ մենք անխուսափելիորեն գոլեր կխփենք։ Մինչ ընդմիջում մեզ չէին անհանգստացնում մրցակիցների հակագրոհները, սակայն երկրորդ խաղակեսում երբեմն նման խնդիրներ էին առաջանում։
Կարևոր էր մեր դարպասի մոտ ստանդարտ դիրքերից խուսափելը, քանի որ մրցակիցները մեր խաղացողներից բարձրահասակ են, և մենք զիջեցինք առաջին անկյունայինից հետո։
Երկրորդ բաց թողած գոլը կարելի է պատահական անվանել։ Դրանից հետո մեր թիմը բնավորություն ցույց տվեց՝ շարունակելով գրոհել ու ևս երկու գոլ խփել»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։