Այսօր՝ նոյեմբերի 18-ին, կկայանան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի յոթ հանդիպում, այդ թվում՝ Հայաստան-Ուելս։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաղային օրվա հանդիպումների ժամանակացույցը.
Երևանի ժամանակով՝ 18:00. Հայաստան — Ուելս,
21:00՝ Բելառուս — Անդորրա,
21:00՝ Լատվիա — Խորվաթիա,
23:45՝ Իսրայել — Ռումինիա,
23:45՝ Նիդեռլանդներ — Իռլանդիա,
23:45՝ Ֆրանսիա — Ջիբրալթար,
23:45՝ Շվեյցարիա — Կոսովո։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթել է Անգլիայի հավաքականին։