Եվրո-2024-ի որակավորման 9-րդ տուրում C խմբում Անգլիան ընդունել էր Մալթային և 2-0 հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը բացվեց 8-րդ րոպեին․ հյուրերի կազմում ինքնագոլ հեղինակեց Էնրիկո Պեպեն։ 75-ին Քեյնը կրկնապտկեց հաշիվը:
Զուգահեռաբար ընթացող խաղում Իտալիան ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային և 5-2 հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Դարմիանը։ 40-րդ րոպեին իտալացիները 11-մ-ի իրավունք ստացան, Ժորժինյոն վրիպեց: Կյեզան անմիջապես գրավեց մրցակցի դարպասը, իսկ 90+30 րոպեին նա դուբլ ձևակերպեց:
2-րդ կեսում հյուրերը 2 գնդակ հետ բերեցին, բայց Ռասօաֆորիի և Էլ Շաարավի գոլերը օգնեցին իտալացիներին հաղթել:
H խմբում Դանիան ընդունել էր Սլովենիային և 2-1 հաղթեց:
Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին․ դանիացիների կազմում աչքի ընկավ Մեհլեն, բայց 4 րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը։ 54-ին Դելանին հաղթանակ բերեց Դանիային:
Խաղային օրվա վերջին խաղում E խմբում Լեհաստանն ընդունել էր Չեխիային և 1-1 ավարտեց խաղը:
Հաշիվը բացվեց 38-րդ րոպեին․ լեհերից աչքի ընկավ Պիոտրովսկին։ Նրա գոլը դարձավ միակ և հաղթական: