Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի շրջանակում այսօր կայացան J խմբի հանդիպումները։
Պորտուգալիայի հավաքականն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։ Գոլերով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Կանսելուն։
Լյուքսեմբուրգի ընտրանին 4-1 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմին։
Սլովակիայի հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Իսլանդիային։
Այսպիսով, Սլովակիայի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր։ Ավելի վաղ ուղեգիր էր նվաճել Պորտուգալիայի հավաքականը։
J խմբի մրցաշարային աղյուսակը
Պորտուգալիա — 24 միավոր
Սլովակիա — 19
Լյուքսեմբուրգ — 14
Իսլանդիա — 10
Բոսնիա և Հերցեգովինա — 9
Լիխտենշտեյն — 0