Գերմանական ֆուտբոլի լիգայի ղեկավարությունը մարտի 16-ին ժողով կունենա՝ որոշելու համար Բունդեսլիգայի ժամանակավոր դադարեցումը:
Եթե որոշումն ընդունվի, ապա մինչև ապրիլի 2-ը կհետաձգվեն առաջին և երկրորդ Բունդեսլիգաների հանդիպումները: Հատկանշական է, որ Բունդեսլիգան մտադիր է առաջնությունն ավարտել մինչև ամառ:
Հիշեցնենք, որ եվրոպական թոփ-առաջնություններից այս պահին դադարեցված են իտալական Ա սերիան, ֆրանսիական Լիգա-1-ն ու իսպանական Լա-լիգան: Դադարեցվել են նաև Եվրոպական ակումբային մրցաշարերը: