Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր համաձայնագիր է պատրաստում Դենիել Ջեյմսի համար, ըստ որի ֆուտբոլիստը թիմում կմնա մինչև 2025 թ:
Եթե պայմանագիրը ստորագրվի, Ջեյմսը անգլիական գրանդում կվաստակի տարեկան 3 մլն, ինչպես նաև հավելյալ բոնուսներ:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում 22-ամյա անգլիացին անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: