Բասկետբոլի Ա Լիգայի, Բ Լիգայի և Հայաստանի Գավաթի հանդիպումները դադարեցվել են: Այս մասին հայտնում է ՎԲեթ Ա լիգայի մամուլի քարտուղարությունը:
Նման որոշում է կայացվել հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը և ՖԻԲԱ-ի վերջին՝ բոլոր մրցաշարերն ու խաղարկությունները դադարեցնելու մասին որոշումը:
Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, տիտղոսային հովանավոր ՎԲեթ ընկերությունն ու առաջատար բասկետբոլային ակումբները համատեղ քննարկման արդյունքում հանգել են այս որոշմանը:
