«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում «Լիվերպուլի» նկատմամբ արտագնա հաղթանակը (2-3)․
«Ես կասկած չունեմ, որ Օբակը աշխարհի լավագույն դարպասապահն է: Նա մեզ համար աներևակայելի կարևոր է, ինչպես և Սավիչը, Ֆելիպեն, Ֆելիքսը … Մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահը, ինչպես «Բարսելոնան» ունի Մեսսին, ով փոփոխություն է մտցնում խաղում: Օբլակը լավագույնն է։
Մեր անցումը 5-4-1 սխեմային ենթադրաբար թույլ էր տալիս մեզ ստեղծել հակագրոհային իրավիճակներ, ինչը և տեղի ունեցավ: Իրականում Կոստայի փոխարինումը Լյորենտեով պաշտպանողական բնույթ պետք է կրեր, բայց այն այլ կերպ աշխատեց։ Ես շատ ուրախ եմ թիմի և ակումբի համար: Մենք կրկին Եվրոպայի լավագույն ութ ակումբների մեջ ենք և հաղթեցինք արտակարգ մրցակցին»,- մեջբերում է Սիմեոնեյին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
