Հոկտեմբերի 17-ին կայացավ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի C խմբի հանդիպումը, որում Անգլիան ընդունեց Իտալիային և 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
5-րդ րոպեին Ջանլուկա Սկամական խփեց առաջին գոլն այս խաղում։ Անգլիան հավասարեցրեց հաշիվը 32-րդ րոպեին. Հարի Քեյնը իրացրեց 11 մետրանոցը: 57-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Ռեշֆորդը՝ 2-1: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Քեյնը, ով 77-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։
Անգլիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր։
Իտալիան երրորդ տեղում է խմբի մրցաշարային աղյուսակում և կպայաքարի երկրորդ ուղեգրի համար Ուկրաինայի հետ, որն իր հերթին այսօր հաղթեց Մալթային (3-1) և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։