Տղամարդը, որը Բելգիայում երեկ սպանել է երկու շվեդ երկրպագուների, ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ուր հայտնվել է այն բանից հետո, երբ ոստիկանական ձերբակալման գործողության ժամանակ կրծքավանդակին հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է DH Les Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան տղամարդը տեղափոխվել է Սեն-Լյուկի հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Բրյուսելում (Բելգիա) Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բելգիա — Շվեդիա խաղից առաջ երկու շվեդ երկրպագուներ էին գնդակահարվել։ Առաջին խաղակեսից հետո հանդիպումը դադարեցվել է 1:1 հաշվի պայմաններում և այդպես էլ չի վերսկսվել: