Ժոզե Մոուրինյուն հաջորդ մրցաշրջանում չի աշխատի «Ռոմայում»։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ պորտուգալացի մարզչի հետ պայմանագիրը չի վերանայվի։
«Դա չի լինի։ Հիմա բանակցություններ չկան, և երբեք էլ չեն եղել։ Նրանք կբաժանվեն հունիսին՝ գործող պայմանագրի ավարտից հետո:
Իհարկե, հենց Մոուրինյուն ազատ լինի, սաուդյան ակումբները կրկին կփորձեն համաձայնության գալ նրա հետ։ Դեռ պարզ չէ, թե ինչ պլաններ ունի նա ապագայի համար․ ցանկանում է աշխատել Եվրոպայո՞ւմ, թե՞ պատրաստ է հեռանալ»,- ասել է ինսայդերը Sky Sport Italia-ի եթերում: