«Ալ-Արաբիի» կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է ապագայի իր ծրագրերի մասին։ Իտալացին Կատարը ներկայացնող ակումբ է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերին՝ ՊՍԺ-ում 11 տարի խաղալուց հետո։
«Հավատում եմ, որ մինչ ֆուտբոլից հեռանալը կվերադառնամ տուն՝ խաղալու «Պեսկարայում»: Ես ուզում եմ դա անել ընտանիքիս և ընկերներիս համար: Հիմա ես պարբերաբար դիտում եմ թիմի հանդիպումները հեռուստացույցով»,- խաղացողի խոսքն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
30-ամյա Վերատին «Պեսկարայի» համակարգում է եղել 2005 թվականից, իսկ 2012 թվականին տեղափոխվել է ՊՍԺ։