Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին խոստովանել է, որ խաղադրույք է կատարել Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի խաղերի վրա, սակայն խաղադրույք չի կատարել իր թիմի մասնակցությամբ խաղերի արդյունքների վրա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Այս փաստը դարձել է նրա պաշտպանության հիմնական փաստարկը՝ պոտենցիալ պատժաչափի էական կրճատման ձգտելով։ Իտալիայում խաղադրույքների արգելքը խախտելը պատժվում է որակազրկմամբ՝ առնվազն երեք տարի ժամկետով և տուգանքով՝ առնվազն 25 հազար եվրոյի չափով, սակայն նրանց համար, ովքեր ընդունում են մեղքը, նախատեսված են ավելի քիչ խստությամբ պատժամիջոցներ։
Հիշեցնենք, որ 22-ամյա Ֆաջիոլիի դեմ գործ է հարուցվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) և Թուրինի դատախազության կողմից։ Խաղացողին կասկածում են անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու մեջ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, իրավապահների հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խաղադրույքներ է կատարել ֆուտբոլային հանդիպումների արդյունքների վրա։