Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև հետաձգված հանդիպումը պետք է կայանար մարտի 11-ին, սակայն, այն նորից հետաձգվել է, տեղեկացնում է Daily Mail-ը:
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում «Արսենալը» հանդիպել էր «Օլիմպիակոսին», որի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Անգլիական ակումբի մի շարք ներկայացուցիչներ շփվել են Մարինակիսի հետ և գտնվում են ռիսկի գոտում: Նրանք 14 օր կգտնվեն կարանտինում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը նախապես պետք է կայանար մարտի 1-ին: Խաղի անցկացման նոր ժամկետը դեռ հայտնի չէ: