«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի՝ Անգլիայի լիգայի գավաթից դուրս մնալը։
1/16 եզրափակիչում «քաղաքաբնակները» պարտվեցին «Նյուքասլին» (0-1):
«Ի՞նչ եք կարծում՝ մեր նպատակը 4-րդ տիտղոսը նվաճե՞լն էր։ Մենք ավելի քան գոհ ենք մեր թրեբլով…
Շնորհավորում եմ «Նյուքասլին»։ Նրանք այսօր շատ լավն էին, մենք պետք է արժանին մատուցենք նրանց»,- մեջբերում է Գվարդիոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: