«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով կոնֆլիկտ ունի նեապոլիտանական ակումբի հետ, կարող է Իտալիայից տեղափոխվել Անգլիա։
Todofichajes-ի տեղեկություններով՝ Լոնդոնի «Չելսին» վերադարձել է 24-ամյա նիգերիացի հարձակվողի թեկնածությանը։
Անգլիական ակումբում Օսիմհենին տեսնում են որպես իդեալական թեկնածու հարձակման գիծն ուժեղացնելու համար։ Անգլիական թոփ-ակումբի ղեկավարությունը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել մոտ 170 մլն եվրո։
Վիկտորը պայմանագիր ունի «Նապոլիի» հետ մինչև 2025 թվականի ամառ: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում նիգերիացին դարձավ մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։