Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրի խաղում «Նապոլին» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ՝ 2-2:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան պաշտպան Մատիա Բանին (40-րդ րոպե) և հարձակվող Մատեո Ռետեգին (56-րդ րոպե):
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ջակոմո Ռասպադորին (76-րդ րոպե) և Մատեո Պոլիտանոն (85-րդ րոպե):
Այս հանդիպումից հետո «Նապոլին» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդ տեղ (7 միավոր): «Ջենոան» 4 միավորով 12-րդ տեղում է։