MLS-ի նորեկ «Ինտեր Մայամին» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվային ձեռք բերելու, հայտնում է Dailystar-ը:
34-ամյա իսպանացու պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին, և ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ խաղացողը տեղափոխվել է Նյու Յորք քաղաքի ակումբ՝ «ՆՅ Սիթիի»: Սակայն «Ինտերի Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը նշել է Սիլվային ձեռք բերելու իր մտադրության մասին: