«Լիվերպուլի» նախկին խաղացող Գրեմ Սունեսը համեմատել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։
Սունեսը կարծում է, որ Մեդիսոնն ու Բելինգհեմը պետք է միասին խաղան Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում:
«Ես Ջեյմս Մեդիսոնի մեծ երկրպագուն եմ, կարծում եմ, որ Մեդիսոնի և Բելինգհեմի համար տեղ կա հավաքականի կիսապաշտպանությունում:
Սա թիմ է, որը պետք է տիտղոսներ նվաճի: Եթե նայեք Մեդիսոնի ցուցանիշներին, նրա վիճակագրությանը, խփած գոլերին և ստեղծած հնարավորություններին, ապա համեմատած Բելինգհեմի հետ, նա գերազանցում է Բելինգհեմին վիճակագրությամբ, նա շատ ավելի լավն է, քան Բելինգհեմը՝ պահեր ստեղծելու և գոլեր խփելու հարցում», — մեջբերում է Սունեսին Goal-ը։