Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական խաղում Սլովակիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Շատ կարևոր հաղթանակ է դժվարին խաղում:
Մենք մնում ենք անպարտելի… Առա՜ջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
J խմբի մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է Պորտուգալիան։ Երկրորդ տեղում Սլովակիան է (10 միավոր):