Նիդեռլանդական «Ալկմարի» կիսապաշտպան Յեսպեր Կարլսոնը կարիերան կշարունակի Ա Սերիայում։
Շվեդ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Բոլոնիայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ Transfermarkt-ի՝ Կարլսոնի տրանսֆերի դիմաց իտալական ակումբն «Ալկմարին» կվճարի 11 մլն եվրո։
Յեսպերը Շվեդիայի հավաքականի կազմում մասնակցել է 11 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։