«Միլանը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեի ծառայություններով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Միլանյան ակումբը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։ Բացի այդ, «ռոսոներիները» ցանկանում են, որ փարիզյան կողմը ծածկի աշխատավարձի մի մասը, քանի որ 21-ամյա ֆրանսիացին չափազանց բարձր աշխատավարձ ունի:
Էկիտիկեն ՊՍԺ է տեղափոխվել «Ռեյմսից» 2022 թվականի ամռանը։ Նա մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։