«Յուվենտուսի» նախկին խաղացող և մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Լեոնարդո Բոնուչիի շուրջ ստեղծված իրավիճակը։ 36-ամյա պաշտպանը մրցաշրջանի մեկնարկից առաջ հեռացել է ակումբից։
«Ինձ զարմացրեց այդ լուրը. Ներողություն եմ խնդրում Բոնուչիից։ Ես նրա թիմակիցն ու մարզիչն էի, և գիտեմ, թե որքան է նա ցանկանում խաղալ «Յուվենտուսում», — Պիրլոյի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները:
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Ունիոնը» և «Ֆիորենտինան»:
Նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 դեղին քարտի հեղինակ։