«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը չի տեղափոխվի «Լացիո», քանի որ ցանկանում է լինել իր նոր թիմում առաջին համարը: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
36-ամյա ֆրանսիացին դադարեցրել է բանակցությունները հռոմեական ակումբի հետ, որն արդեն պայմանավորվել էր «Տոտենհեմի» հետ։
Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահը պատրաստ չէ տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ խաղաժամանակի երաշխիքներ չեն լինի։
Լյորիսը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։