Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է իր կարծիքով պատմության լավագույն դարպասապահին։
«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ համարում են ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը։ Բայց ես այդպես չեմ կարծում։
Շատերն իմ օգտին են քվեարկում, քանի որ ես երկար կարիերա եմ ունեցել։ Ինձ համար լավագույնը Իկեր Կասիլյասն է։ Նա խաղացել է Եվրոպայի ամենամեծ ակումբում և թիմի հետ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել։ Իկերը նաև հաջող հանդես եկավ Իսպանիայի հավաքականում»,- Ջանլուիջիի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը։
Հիշեցնենք, որ Կասիլյասը Իսպանիայի հավաքականի հետ միասին դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ «Ռեալի» հետ նա հինգ անգամ հաղթել է Լա Լիգան, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգան։