Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, տեղեկացնում է Sunday Times-ը:
Նշվում է, որ թիմի ղեկավարությունը գոհ է սերբ կիսապաշտպանի ցուցադրած խաղից և պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Մատիչին:
Հիշեցնենք, որ 31-ամյա սերբին իրենց կազմում են ցանկանում տեսնել իտալական և իսպանական ակումբները:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման ու դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նախկինում նշվում էր, որ Մատիչի համար մղվող պայքարում առաջատար դիրք է զբաղեցնում Մադրիդի «Աթլետիկոն»: