«Դռները բացեք՝ Լա Լիգան է գալիս». Իսպանիայի առաջնության մեկնարկին ընդառաջ. ArmSport-ի անդրադարձը — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Դռները բացեք՝ Լա Լիգան է գալիս». Իսպանիայի առաջնության մեկնարկին ընդառաջ. ArmSport-ի անդրադարձը

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իսպանիա, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  11.08.23 / 12:23
                  0

                  Չհասցրեցինք ինչպես հարկն է հորանջել ու կարոտել եվրոպական ֆուտբոլը և ահա այն նորից մեզ հետ է. Իսպանիայի ու Անգլիայի առաջնությունները վերադառնում են մեծ բեմ։ Քանի որ 2024-ը մեծ մրցաշարի տարի է (Գերմանիայում պետք է կայանա Եվրոպայի առաջնությունը), հին մայրցամաքի ներքին առաջնությունները պետք է շուտ սկսվեն ու շուտ ավարտվեն։ Ուստի արդեն օգոստոսի 12-ից մեր բոլորիս տներում, բակերում նորից ակտուալ է դառնում ֆուտբոլային ամենավուլգար հարցը՝ «Ռեալ, թե՞ Բարսա»։ 

                  Թեպետ այս հարցը նույնքան հավերժական է, որքան, օրինակ, «հավն է եղել, թե ձուն», ու միևնույն ժամանակ ամենասղոցողն է, բայց այն շարունակում է մնալ բոլոր պրեվյուների գլխագրերում։ Նոր մրցաշրջանից առաջ իսպանական գրանդները կատարել են մի շարք տրանսֆերներ, դեռ մի քանիսն էլ ճանապարհին են։ Նրանց հետապնդողների թիվն էապես չի փոխվել, միջին հատվածում հավաքված թիմերը պատրաստ են խաղալ ուժեղների նյարդերի հետ, իսկ նկուղում սպասվում է թեժ պայքար գոյությունը պահպանելու համար։ Ստորև փորձենք հասկանալ՝ ումից ի՞նչ սպասել և չսպասել։ 

                  Չեմպիոնական մրցավազք

                  Չկա ու չի եղել մի մրցաշրջան, երբ «Ռեալն» ու «Բարսելոնան» չունենան չեմպիոնական հավակնություններ։ Իհարկե, երկու թիմերի մոտ էլ եղել են անկումային պահեր, սակայն դրանք շատ կարճ են տևել ու երբեք չեն ստիպել իջեցնել նկրտումների նշաձողը։ Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում գերգերազանց մրցաշրջան անցկացրեց ներքին ասպարեզում՝ թիկունքում թողնելով «Ռեալին» ու «Ատլետիկոյին»։ Այս տարի, սակայն, այդքան հեշտ դժվար թե լինի։ Առաջնահերթ՝ «Բարսան» զրկվել է Սերխիո Բուսկետսից. «կապտանռնագույնների» ամենաինտելեկտուալ ֆուտբոլիստը գնացել է Մեսիի հետքերով «Ինտեր Մայամի»՝ մերկ թողնելով «Բարսայի» հենակետային գոտին։ «Է հա, բայց Գյունդողան են գնել, չէ՞» կասեք դուք և ճիշտ կլինեք, սակայն այս տրանսֆերը ոչ մի կերպ չի լուծի հենակետային գոտու բացը, քանի որ Գյունդողանն այլ գործառույթների համար է, Օրիոլ Ռոմեուն՝ ևս։ Ֆրենկի դե Յոնգը նախորդ մրցաշրջանում մաքուր «6» համարով խաղալու տխուր փորձ ունեցել է, բավական է։ Միակ տարբերակը մնում է Պեդրին։ 

                  Գործնականում Չավին այլ տարբերակ էլ չունի ու պետք էլ չէ գտնել։ Իսպանացի ֆուտբոլիստը չի դառնա մաքուր հենակետային, սակայն կխաղա խորքից։ Գյունդողանը կօգնի կողքից, Ֆրենկի դե Յոնգն էլ, ինչը հնարավորություն կտա դաշտում պահել նաև երկրպագուների սիրելի Գավիին։ Պեդրին դաշտի կենտրոնում կստանա արտոնություն, իսկ «Բարսելոնայի» կիսապաշտպանությունը կդառնա ավելի մոբիլ քան երբևէ։ 

                  Մեկ այլ խնդիր է նաև լավ մարզավիճակ հավաքած Ուսման Դեմբելեին փոխարինելու տարբերակը։ Մի կողմից դա կազատի Չավիի ձեռքերը, և Անսու Ֆատին նորից խաղաժամանակ ստանալու հնարավորություն կստանա, մյուս եզրից էլ կխաղա Ֆերան Տորեսը։ Սակայն իսպանական ֆուտբոլում չդադարող ֆինանսական խնդիրները թիմերի մեծամասնությանը դեռևս թույլ չեն տվել գրանցել նոր ֆուտբոլիստների։ «Բարսան» տուժածների առաջամարտիկն է, ուստի անհրաժեշտ կլինի բաց թողնել 1-2 ֆուտբոլիստի, որոնցից մեկը հենց Ֆատին է։ 

                  «Ռեալը» նոր մրցաշրջանը այս պահին դեռևս սկսում է առանց մաքուր կենտրոնական հարձակվողի։ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ թիմը նոր հարձակվող ձեռք չի բերելու Խոսելուից հետո։ Եթե թիմում լիներ, օրինակ, Բենզեմայի կամ Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ (նույնիսկ եթե լիներ նրանց միայն աջ ոտքը), Խոսելուի տրանսֆերն առջևի գծի համար բավական կլիներ։ Բայց «Ռեալը» գոլ խփող ֆուտբոլիստ պարզապես չունի։ Իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ Կառլո Անչելոտին փոխելու է թիմի միջին գծի փիլիսոփայությունը՝ հրաժարվելով այդքան սիրելի դարձած 4-3-3 դասավորությունից՝ հօգուտ Ջուդ Բելինգհեմի։ Ինչպե՞ս։ Բացատրենք։ 

                  Մի շարք փորձագետների կարծիքով, այս սխեման պետք է բազմաթիվ արտոնություններ տա անգլիացի նորեկին, որոնք նա ուներ «Դորտմունդում», սակայն առջևի գծի «2»-ի հարցը լուծել է պետք։ Եթե Ֆլոն մտածում է, որ Վիվի-Ռոդրիգո զույգով կարելի է հեռու գնալ, ուրեմն նա, մեղմ ասած, ահավոր արկածախնդիր է։ Խնդիրը պարզ է՝ Ռոդրիգոն «9» համարի կամ նույնիսկ «կեղծ 9» համարի դիրքում խաղալու որոշակի փորձ ունի, մինչդեռ Վինիսիուսը սիրում է ազատություն, որը նա կարող է գտնել միայն եզրերում ճախրելով։ 

                  Թեպետ նոր մրցաշրջանն արդեն մեկնարկում է, սակայն տրանսֆերային շուկայում «Ռեալը» դեռ կարող է աղմուկ հանել։ Նախ բաց է դեռևս Մբապեի տրանսֆերի հարցը։ Ֆրանսիական պարբերականները գրում են, որ նա որոշել է մնալ Փարիզում, բայց այս խնդիրը դեռ «շատ է ջուր քաշելու»։ Իսկ ահա դարպասապահի հարցը կոնկրետ աղետալի է. Տիբո Կուրտուան կտրել է ծնկի խաչաձև կապանները։ Շուկայում մի քանի տարբերակ կա, մնում է ընտրել։ Ամենահարմար տարբերակը Դավիդ դե Խեան է։ 

                  Չեմպիոնական հավակնություններ ունի նաև «Ատլետիկոն»։ Դիեգո Սիմեոնեի թիմին ոչ մի պարագայում չի կարելի անլուրջ ընդունել։ Ի դեպ, եթե դուք մտածում եք, որ «Ատլետիկոն» շատ անհետաքրքիր ֆուտբոլ է ցույց տալիս ու արժանի չէ չեմպիոն դառնալուն, ուրեմն թարմացրեք ձեր կարգավորումները. նախորդ մրցաշրջանի ընթացքում «Էլ Չոլոն» հասկացավ, որ փակ ֆուտբոլն այլևս հնություն է ու վաղուց բացահայտված փաստ, ու 180 աստիճանով փոխեց թիմի փիլիսոփայությունը։ «Բետիսի» հետ խաղից հետո «Հնդկացիները» վերածվեցին անխափան մեքենայի, որը պարզապես խեղդամահ էր անում մրցակիցներին դիրքային գրոհներով։ Սիմեոնեն գտավ բալանսը պաշտպանության և հարձակման միջև և խաղը կառուցեց Անտուան Գրիզմանի շուրջ։ 

                  Այս խաղի շնորհիվ «Ատլետիկոն» 3 ամիս մնաց անպարտելի և պարտվեց միայն չեմպիոն «Բարսելոնային»։ Սիմեոնեի թիմերից այս մեկն ամենաշատը սիրվեց երկրպագուների կողմից։ Սակայն, մի բան է նման ֆուտբոլ խաղալ ու արդյունք ցույց տալ 2-3 ամիս, մի այլ բան է՝ ամբողջ մրցաշրջան։ Նոր մրցաշրջանը ցույց կտա՝ որքանով է Սիմեոնեն պատրաստ երկարաժամկետ ու ֆունդամենտալ փոփոխությունների։ 

                  Եվրագավաթային ինտրիգներ

                  Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորված է, Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի համար պայքարն ընթանալու է 4-5 թիմերի միջև: Իհարկե, ֆավորիտն այս պարագայում, ինչպես միշտ, պետք է լինի «Սևիլիան»: Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը նախորդ մրցաշրջանը ներքին ասպարեզոմ ձախողեց: Խոսե Լուիս Մենդիլիբարը պետք է ամբողջական մրցաշրջան անցկացնի: Նախորդ տարի թիմը վերակենդանացավ մեխանիզմների պարզեցման շնորհիվ: Հիմա պատկերը այլ է: Այստեղ արդեն կերևա Մենդիլիբարի իրական մակարդակը: 

                  «Ռեալ Սոսիեդատը» լուրջ տուժել է, ընդ որում՝ ինչպես կադրային, այնպես էլ հոգեբանական առումով: Նախորդ տարի բասկերի գլխավոր ուժը միջին գծի բալանսավորված խաղն էր, որտեղ ամեն ինչ պտտվում էր վետերան Դավիդ Սիլվայի շուրջ: Եվրոպայի ամենախելացի ու տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի հեռանալուց հետո գլխավոր մարզիչ Ալգուասիլը պետք է լուծի նրան փոխարինելու ռեբուսը: Հիմնական տարբերակը Դոնի վան դե Բեկի տրանսֆերն է, սակայն դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում: 

                  «Վիլյառեալը» ևս տուժել է «Սոսիեդատի» պես: Ընդ որում, եթե բասկերը կորցրել են միայն մեկ առաջատարի, «Դեղին սուզանավն» իր յուրաքանչյուր դիրքի առանցքային ֆուտբոլիստների է կորցրել: Թիմից հեռացել են Պաու Տոռեսը, Սամուել Չուկվեզեն ու Նիկոլաս Ջեքսոնը: Կիկե Սետյենի գլխավորությամբ «Վիլյառեալը» միանգամայն այլ ֆուտբոլ է խաղում և քիչ կապ ունի Ունայ Էմերիի դրած ֆուտբոլի հետ: Համակարգված խաղով կարելի է ինչ-որ արդյունքի հասնել: Մնում է հուսալ, որ քնից կարթնանա Ժերար Մորենոն: 

                  Չեմպիոնլիգյան 4-րդ տեղի համար պայքարում ներգրավված է լինելու նաև «Բետիսը»: Մանուել Պելեգրինին վերջին տարիներին գերազանց թիմ է կառուցել, որը 2 տարի գլխից վեր է ցատկել՝ ունենալով խիստ սահմանափակ բյուջե: Բայց հիմա պատկերն այլ է. Թիմից հեռացել է առաջատարներից մեկն ու ավագը՝ Սերխիո Կանալեսը: Սկզբնական շրջանում չի լինելու նաև Նաբիլ Ֆեկիրը, որն ապաքինվում է խաչաձև կապանների վնասվածքից հետո: Մնում է հույսը դնել Սերխիո Ռոկայի և 31-ամյա Իսկոյի վրա, որը վերջին 6 ամսվա ընթացքում ֆուտբոլ գրեթե չի խաղացել: 

                  Թաքնված ֆավորիտ է այս մրցավազքում նաև «Աթլետիկ Բիլբաոն»: Նախորդ տարի, երբ թիմի ղեկը ստանձնեց Էռնեստո Վալվերդեն, բոլորը միաբերան պնդում էին՝ թիմը ոչ միայն անարգել կմտնի եվրագավաթներ, այլև բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց կտա: Սակայն ստացվեց հակառակը: «Բասկերը» լավ սկսեցին մրցաշրջանը, բայց երկրորդ հատվածում գլխովին ձախողվեցին: 

                  Իսպանական ԶԼՄ-ների կարծիքով դրա մեղքը միայն Վալվերդեինն է. հենց նա է բաց թողել խաղի թելը, կորցրել է տիրապետումը հանդերձարանում: Հիմա ժամանակ է անցել, հավակնությունները նույնն են՝ դուրս գալ եվրագավաթներ, քանի որ Վալվերդեի թիմն արժանի է դրան: 

                  Բա մնացա՞ծը

                  Իսպանական ֆուտբոլում թիմերը բաժանված են 2, լավագույն դեպքում՝ 3 էշելոնի: Առաջին երկուսին անդրադարձանք: 3-րդում գտնվող թիմերը գրեթե հավասար շանսեր ունեն ինչպես հայտնվելու լավագույն տասնյակում, այնպես էլ դուրս մնալու Պրիմերայից: Օրինակ «Վալենսիան» պատմություն և ավանդույթներ ունեցող թիմ է, որի կազմում խաղում են/էին ուժեղ ֆուտբոլիստներ: Հիմա նրանք՝ Յունուս Մուսան ու Էդինսոն Կավանին, այլևս չկան: Նախորդ տարի թիմը հազիվ փրկվեց: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այս տարի այդ աղետից կստացվի խուսափել: 

                  Կան, իհարկե այլ ինտրիգներ ևս: Մասնավորապես Ռաֆա Բենիտեսի վերադարձը Լա Լիգա: Նա կոչված է փրկելու «Սելտան», որը «Վալենսիայի» պես հազիվ պահպանեց իր տեղն ուժեղագույնների խմբում: Կարող են «կրակել» Խոսե Բորդալասն ու իր «Խետաֆեն», հնաոճ Խավիեր Ագիրեի «Մալյորկան»: «Օսասունան» նախորդ տարվա արդյունքով գրավեց եվրագավաթային տեղ ու այս տարի իր համար ապահովել է առնվազն եվրագավաթային աշուն, ինչը նշանակում է, որ թիմը զգալիորեն տանջվելու է այս տարվա Լա Լիգայում, քանի որ երկու ճակատով պայքարը բարդ է լինելու: 

                  «Ժիրոնան», «Ռայո Վալեկանոն», «Կադիսը», «Ալմերիան», «Լաս Պալմասը», «Գրանադան» ու «Ալավեսը» ավանդույթ  չեն խախտելու ու պայքարելու են վերջին 3 տեղերից մեկը չգրավելու համար: 

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #չավիբարսելոնաԼա ԼիգաԿառլո ԱնչելոտիչավիՌեալ ՄադրիդՌոբերտ Լևանդովսկիվինիսիուս-ժունիոր
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  07.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  06.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.