«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսեց իր կարծիքը Ա Սերիայի տուրի առաջիկա խաղի վերաբերյալ, ինչպես նաև բարձր գնահատեց «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դերը թիմում.
«Դեռ չենք սովորել իրավիճակներին, որոնք առաջանում են կորոնավիրուսի պատճառով: Սա արտակարգ իրավիճակ է ամբողջ Իտալիայում:
Պետք է կենտրոնացած լինել: Թող մեր երկրպագուները չլինեն տրիբունաներում, բայց խաղը դիտելու են հեռուստացույցով: Մեր ֆուտբոլիստները գիտեն, որ այս հանդիպումը շատ կարևոր է ակումբի համար: «Ջենոան» վերջերս առաջադիմում է: Նրանք վերջին երեք խաղում ունեն ընդամենը մեկ պարտություն, այն էլ «Լացիոյի» հետ խաղում: Դավիդ Նիկոլան լավ աշխատանք է կատարում:
Իբրահիմովիչի հետ աշխատելը մոտիվացիա է իմ և ֆուտբոլիստների համար: Զլատանը միշտ ցանկանում է հաղթել և ձգտում է իդեալին: Բայց նա արդեն շատ բանի է հասել: Ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո մենք ավելի ուժեղացանք: Փորձառու խաղացողները եկել են մեզ օգնելու համար»,- մեջբերում է Պիոլիին Football-italia-ն: