«Դեբրեցեն» — «Ալաշկերտ» հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը նախախաղային ասուլիս է անցկացրել:
«Մենք պրոֆեսիոնալներ ենք ու գիտակցում ենք, որ խաղադաշտում մեր մրցակիցը մեծ աջակցություն է ստանալու իր երկրպագուների կողմից, բայց մենք պատրաստ ենք դիմակայել այդ ճնշմանը: Թե՛ մարզչական շտաբը, թե՛ ֆուտբոլիստները պատրաստ են խաղին»,- ասել է Վահե Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշենցենք՝ հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Դեբրեցենի Nagyerdei մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջինի Լրատվական ալիքով: