Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող Սարգիս Սարգսյանը հուսալի մենամարտեր է անցկացրել Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի ուսանողական խաղերում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
20 –ամյա թաեքվոնդիստը 68 կգ քաշայինների պայքարում տարավ երեք հաղթանակ, մեկ անգամ էլ զիջեց մրցակցին ու գրավեց երկրորդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալին:
Սարգսի անձնական մարզիչն է ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորդ Դանիելյանը: