Ֆինլանդիայում անցկացվել է Եվրոպայի աթլետիկայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանից հանդես են եկել երկու մարզիկներ:
Կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը և մտել է եզրափակիչ: Ուժեղների պայքարում նա ցույց է տվել 7մ. 21 սմ. արդյունք և գրավել է ութերորդ տեղը:
Երևանցի վազորդուհի Սոնա Ադամյանը 100մ. վազքում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը և դուրս է մնացել հետագա պայքարից:
Աթլետների մասնակցությամբ մրցումները շարունակվում են: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ասել է, որ հայաստանցի յոթ մարզիկներ հանդես կգան Կոնգոյում կայանալիք Ֆրանկոֆոնյան, իսկ երկուսը ՝ Չինաստանում անցկացվելիք համաշխարհային ուսանողական խաղերում: