Դորտմունի «Բորուսիան» հետաքրքրված է ՊՍԺ-ի բելգիացի պաշտպան Թոմա Մենյեի ծառայություններով:
Goal.com-ի փոխանցմամբ, գերմանական ակումբի ղեկավարությունն արդեն նախնական պայմանավորվածություն ունի ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ամռանը: Բելգիացի ֆուտբոլիստը «Բրյուգեից» ՊՍԺ է տեղափոխվել 2016 թվականին` 6 մլն Եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Մենյեն մասնակցել է 27 խաղի եւ դարձել 1 գոլի հեղինակ: