30-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի ղազախական «Ատիրաու» ակումբում։
Այս մասին հայտնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ «Ատիրաուի» գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Արամ Ոսկանյանն է։
Դաշյանի նախկին ակումբը՝ Երևանի «Ուրարտուն» հաջողություն է մաղթել Դաշյանին իր նոր ակումբում։

Դաշյանն «Ուրարտուի» սան է, բացի հայկական ակումբներից, հանդես է եկել նաև Դոնեցկի «Մետալուրգում», Բահրեյնի «Ալ-Մուբարաքում», Մակեդոնիայի «Վարդարում»:
Հայաստանի հավաքականի կազմում Դաշյանը 7 հանդիպման է մասնակցել: