Լոնդոնում կայացավ London Football Awards-2020 մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառման ժամանակ տարբեր մրցանակներ հանձնվեցին Լոնդոնի Պրեմիեր լիգայի ակումբների խաղացողներին և մարզիչներին:
«Չելսիի» հարձակվող Թեմմի Աբրահամը առաջին ֆուտբոլիստն է, ով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Պրեմիեր լիգայում միաժամանակ:
Գլխավոր մրցանակի համար պայքարում 22-ամյա հարձակվողը շրջանցեց նախորդ հաղթող Սոնգ Հին-Մինին («Տոտենհեմ»), թիմակից Ժորժինյոյին, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ») և Գարի Քեհիլին («Քրիսթալ Փելաս»):
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը Աբրահամին է հանձնել լավագույն խաղացողի մրցանակը: Լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը հարձակվողը ստացել է «կապույտների» նախկին պաշտպան Էշլի Քոուլից: