Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր կայացել են տղաների սինքրոն 10մ. աշտարակացատկի մրցումները, որտեղ Հայաստանը ներկայացրել է Վլադիմիր Հարությունյան-Մարատ Գրիգորյան երկյակը:
Հայ ջրացատկորդները 306.42 միավորով զբաղեցրել են վերջին՝ 7-րդ հորիզոնականը: Չեմպիոնի կոչումը նվաճել են Ուկրաինայի ներկայացուցիչները, երկրորդ տեղում՝ իտալացի, իսկ երրորդ տեղում բրիտանացի մարզիկներն են:
Ավելի վաղ Հայաստանի ջրացատկի հավաքականը Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան, Ալիսա Զաքարյան կազմով մասնակցել էր խառը զույգերով 3 մ. և 10 մ. ցատկերի թիմային առաջնությանը: Մեր քառյակը վաստակել էր 215,85 միավոր և 9 մասնակիցների պայքարում գրավել 8-րդ տեղը:
Հունիսի 27-ին Մարատ Գրիգորյանը հանդես կգա 10 մ. աշտարակացատկում: