Եվրոպական խաղերում մեկնարկել են բռնցքամարտի մրցումները։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը պայքարը սկսել է տպավորիչ հաղթանակով։
Մեր մարզիկը մրցում էր չեխ Վլադիմիր Տրակալի հետ։
Եվրոպայի փոխչեմպիոնը մենամարտի ընթացքում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը՝ հանդես գալով 63,5 կգ քաշային կարգում: Մեկնարկում նա ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Ահմադ Շտվիի հետ:
Հիշեցնենք՝ Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար վարկանիշային են Օլիմպիական խաղերի համար: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ),Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ):