«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից «Ինտեր Մայամի» տեղափոխության վերաբերյալ։
«Բարսելոնան» հաջողություն է մաղթում Լիոնել Մեսսիին նոր պրոֆեսիոնալ կարիերայում։ Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին, Խորխե Մեսսին՝ խաղացողի հայրը և ներկայացուցիչը, հայտնել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային «Ինտեր Մայամիին» միանալու Մեսսիի որոշման մասին, չնայած «Բարսելոնայի» առաջարկին, որը արվել էր՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» և Լիոնել Մեսսիի ցանկությունը վերսկսել համագործակցությունը։
Նախագահ Լապորտան հասկացավ և հարգեց Մեսսիի որոշումը՝ խաղալ ավելի քիչ պահանջներով առաջնությունում՝ հեռու այն մեծ ուշադրությունից և ճնշումից, որին նա ենթարկվում էր վերջին տարիներին:
Ժոան Լապորտան և Խորխե Մեսսին նաև պայմանավորվել են միասին աշխատել՝ հարգանքի տուրք մատուցելու այն խաղացողին, ով եղել է, կա և միշտ կլինի սիրված «Բարսելոնայում»,- ասվում է կատալոնական ակումբի հայտարարության մեջ: