Երեկ կայացել է Իտալիայի Բ Սերիայի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը, որում հանդիպեցին «Կալյարին» ու «Պարման»։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Առաջին հանդիպումն ավարտվել է «Կալյարիի» հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Այսպիսով թիմը դուրս եկավ փլեյ-օֆֆի եզրափակիչ՝ հաղթելով ընդհանուր հաշվով։
Մյուս կիսաեզրափակիչում հանդիպել էին «Բարին» ու «Սյուդտիրոլը»։ Թիմերը փոխանակվել էին միևնույն՝ 1-0 հաշվով հաղթանակներով, սակայն «Բարին» դուրս եկավ եզրափակիչ, քանի որ կանոնավոր առաջնությունում ավելի բարձր տեղ էր գրավել։
Ավելի վաղ Ա Սերիայի ուղեգիր էին նվաճել «Ֆրոզինոնեն» ու «Ջենոան»։