«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Մարեկ Համշիկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Տրաբզոնսպորի» 35-ամյա կիսապաշտպանը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի խաղային կարիերան։
«Ես կավարտեմ կարիերաս մրցաշրջանի վերջում։ «Տրաբզոնսպորը» կլինի վերջին ակումբը, որտեղ ես խաղում եմ։
Շնորհակալ եմ բոլոր այն ակումբներին, որոնց կազմում խաղացել եմ։ Ես շատ ուրախ եմ և շատ հպարտ եմ ձեռք բերածով»,- ասել է սլովակը:
Համշիկը հայտնի է «Նապոլիում» խաղալով, որտեղ նա 12 տարվա ընթացքում անցկացրել է 520 հանդիպում, ինչը ակումբային ռեկորդ է: Նա խփել է 121 գոլ։ Ավելի շատ գոլ խփել են Դրիս Մերտենսը (148) և Լորենցո Ինսինյեն (122)։
136 խաղով Մարեկը ռեկորդակիր է Սլովակիայի հավաքականի կազմում։
Իր կարիերայի ընթացքում Համշիկը հանդես է եկել նաև «Սլովանում», «Բրեշիայում», «Դալիան Պրոյում» և «Գյոթեբորգում»: