«Բիրմինգհեմի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը կարող է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է Bild-ը:
Հաղորդվում է, որ դորտմունդյան ակումբը 60 միլիոն եվրո է պատրաստ վճարել տաղանադավոր պատանու համար:
Հիշեցնենք, որ անգլիացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել մի շարք անգլիական ակումբներ:
Հավելենք, որ Բելինգհեմի պայամանագիրն անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականը:
Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 32 հանդիպման և դարձել՝ 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: