Իտալական «Ինտերը» և «Միլանը» ցանկանում են իրենց կազմում տեսնել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյտլանդ-Նայլզին, տեղեկացնում է Sempre Milan-ը:
22-ամյա ֆուտբոլիստը դադարել է հայտնվել «զինագործների» մեկնարկային կազմում և ցանկանում է լքել ակումբը:
Լոնդոնյան ակումբի հետ նրա պայմանագիրը ավարտվում է 2023 թվականին: Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մեյտլանդ-Նայլզը անցկացրել է 24 հանդիպում և դարձել ՝ 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: