Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև հանդիպումը կկայանա մարտի 11-ին: Այս մասին տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական twitter-յան էջը:
Հիշեցնենք, որ խաղը պետք է տեղի ունենար մարտի 1-ին, բայց հետաձգվել էր Լիգայի գավաթի ՝ «Աստոն Վիլա»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպման պատճառով (1:2):
🗓 We can confirm that our @PremierLeague away game at Manchester City has been scheduled for Wednesday, March 11
— Arsenal (@Arsenal) March 3, 2020
More information 👇
Հավելենք՝ ԱՊԼ-ի այս առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 57 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում: «Արսենալը» իր ակտիվում ունի 37 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: