«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի խաղում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1):
«Այս ակումբի տեղը Չեմպիոնների լիգայում է։ Պրեմիեր լիգայում հեշտ չէ, ուստի շատ թիմեր են պայքարում այս ուղեգրի համար: Մենք ցանկանում էինք հաղթել և հաղթական վերաբերմունք ցուցաբերեցինք։ «Չելսին» հիանալի խաղացողներ ունի, բայց մենք իսկապես լավ էինք խաղում, շատ վտանգավոր գործում: Մենք չորս գոլ խփեցինք»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 72 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։