Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է ստանձնել «Ալ-Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը ֆրանսիացուն 150 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել երկու մրցաշրջանի համար։
Նշվում է, որ Զիդանի թեկնածությունը հաստատել է ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը կարող էր մասնակցել բանակցային գործընթացին։
Ապրիլին Foot Mercato-ն հայտնել էր, որ 50-ամյա մասնագետը բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ։