«Կռիվ ենք գնում ախպերս ու ես». Ինչպես Սիմոնե Ինձագին դուրս եկավ Պիպոյի ստվերից ու դարձավ թոփ — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

    Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

    Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

            Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

            Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Կռիվ ենք գնում ախպերս ու ես». Ինչպես Սիմոնե Ինձագին դուրս եկավ Պիպոյի ստվերից ու դարձավ թոփ

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ, Իտալիա, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  16.05.23 / 13:37
                  0

                  Պատկերացրեք՝ հարյուր հազարանոց քաղաք, ավելի շուտ՝ արվարձան, որն ունի-չունի՝ մի ստադիոն ունի և մի գետ, որը կտրում է այդ անկլավի կապն ամբողջ աշխարհից: Այդ փոքր ստադիոնն ունի իր փոքր արքան: Երիտասարդ տղաներն առավոտից երեկո հերթ են կանգնում նրա հետ գնդակ գլորելու համար: Նույնիսկ մեծերը, երբ զբաղված չեն լուրջ գործով, գալիս են նրա մասնակցությամբ հանդիպումները դիտելու։ «Ասում են՝ նա «Պիաչենցան» դուրս կբերի Ա Սերիա»։, — փսփսում են ամեն տեղից:

                  Այդ արքայի անունը Պիպո է։ Նա իրենից 3 տարով փոքր եղբայր ունի, որն ընդօրինակում է ամեն ինչ ու ամենուր հետևում է նրան, ավելի շատ սպառնում է հարևանի տան ու մեքենաների պատուհաններին, քան մրցակցի դարպասին։ Երբեմն ավագը պահանջում է, որ եղբորն իր հետ դուրս բերեն խաղադաշտ: Նա խոսելու տեղ ունի. կրտսեր եղբայրն իր տարիքային թիմի անխոս լավագույն ռմբարկուն է:

                  Այդ կրտսեր եղբայրն էլ անուն ունի՝ Սիմոնե, բայց ոչ ոք նրան այդպես չի անվանում։ Նրան անվանում են Ինձագինո՝ ասես շեշտելով, որ նա ընդամենը luxe copy է: 80-ականների վերջին Սիմոնեն «Սան-Նիկոլո» համայնքային թիմի լավագույն ֆուտբոլիստն էր, թեպետ թիմակիցներից ու մրցակիցներից փոքր էր մի քանի տարով: Ասում են՝ նա ուներ գերազանց հիշողություն. կարողանում էր հիշել բոլորի խաղաոճը, ուժեղ և թույլ կողմը, ցանկացած պաշտպանի գործողողություն նա պահում էր իր հիշողության մեջ: 1992 թվականին նա հայտնվեց «Պիաչենցայի» երկրորդ թիմում, իսկ մի քանի տարի հետո նորամուտը նշեց մեծահասակների ֆուտբոլում:

                  Սակայն Իտալիան արդեն խոսում էր «օրիգինալ» Ինձագիի մասին՝ Ֆիլիպոյի: Նա ուներ հսկայական առավելություն ոչ միայն եղբոր, այլև ամբողջ Ապենինյան թերակղզում գործող հարձակվողների նկատմամբ: Ֆիլիպոն, կարծես, լավագույնն էր հարմարվել խաղից դուրս վիճակի արձանագրման նոր կանոններին: Նա անգղի նման հետևում էր պաշտպանների գծած գծին, կայծակնային արագությամբ արձագանքում էր անկյունագծային փոխանցումներին ու դառնում էր գոլի հեղինակ: 1998 թվականին նրան արդեն անվանում էին Սուպեր Պիպո: Դրան զուգահեռաբար, «Պիաչենցայում» հանկարծ հիշեցին, որ վարձավճարներով դեգերում էր նրա կրտսեր եղբայրը: 22-ամյա Սիմոնեն C սերիայի 4 մրցաշրջանում խփել էր 24 գնդակ: Թվերը տպավորիչ չէին, սակայն ակումբի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Էմիլիանո Մոնդոնիկոն արեց արտահայտություն, որը դարձավ թևավոր. «Ոչ թե Ինձագին է սիրում գոլեր, այլ գոլերն են սիրում Ինձագիին»:

                  Այդպես էլ եղավ. Ա սերիայի իր առաջին իսկ մրցաշրջանում Սիմոնեն Պիպոյից ավելի շատ գոլ խփեց ու ընդգրկվեց Ա սերիայի 10 լավագույն ռմբարկուների ցանկում՝ 30 խաղում 15 գնդակ: Սակայն նույնիսկ այդ հանգամանքը նրան թույլ չտվեց դուրս գալ եղբոր ստվերից. Ֆիլիպո Ինձագին արդեն այդ ժամանակ իտալացի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն էր երջանկահիշատակ Ջանլուկա Վիալիից հետո, հասցրել էր 100 գոլ խփել մեծահասակների ֆուտբոլում, խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և մասնակցել աշխարհի առաջնությանը:

                  Ինչպես գրեթե միշտ է լինում, մի եղբոր հաջողությունն ու ռեկորդները ճանապարհ են բացում մյուսի համար: Ընդամենը մեկ մրցաշրջան իտալական ֆուտբոլի էլիտայում անցկացնելուց հետո Սիմոնեն դարձավ «Լացիոյի» տրանսֆերային թիրախը: 1999-ին  «Արծիվները» նրա համար վճարեցին 15 միլիոն եվրո՝ 3 անգամ ավելի շատ, քան ժամանակին «Յուվեն» փոխհատուցել էր ավագ եղբոր համար:

                  «Սիմոնեն ինձնից լավն է, ես այդ մասին ասում էի, երբ նա դեռևս C2 սերիայում էր խաղում: Այն ժամանակ բոլորն ասում էին, որ ես նրան գովում եմ, որովհետև եղբայրս է: Հիմա տեսնու՞մ եք, որ ես ճիշտ էի», — ասում էր Ֆիլիպո Ինձագին: ԶԼՄ-ները, սակայն, միակարծիք չէին «Սուպեր Պիպոյի» հետ: Նրանց կարծիքով «Լացիոն» ձեռք է բերել Սիմոնեին, քանի որ ավագ եղբայրը հասանելի չի եղել, մինչդեռ հռոմեական ակումբից ասում էին. «Մեր թիմում խաղում է Ինձագիներից լավագույնը»:

                  1999-ի ամռանը, երբ եղբայրները միասին իրենց հանգիստն էին անցկացնում, նրանց «բռնացրեց» Gazzetta dello Sport-ի թղթակիցը: Ֆիլիպոն խոստացավ, որ եղբայրը դառնալու է «Լացիոյի» հիմնական հարձակվողը, անպայման Սկուդետոն վերադառնալու է Թուրին: «Ես ու Զիդանը տարբերություն ենք ստեղծելու», — վստահ հայտարարեց Պիպոն: Կրտսեր եղբոր համարձակ պատասխանը չուշացավ. «Դե, ես էլ Չեմպիոնների լիգան կհաղթեմ, եթե եղբայրս այն ինձ է թողնում: Մի քանի գոլ էլ իր պատվին կխփեմ», — հայտարարեց Սիմոնեն:

                  Եվ դրանք օդում կախված (չքաղաքականացնել) երազանքներ չէին. Ինձագինոն տեղափոխվել էր այդ տարիների Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկը, որի պաշտպանությունը բետոնում էին Նեստան ու Միխայլովիչը, կենտրոնում հերթապահում էին Վերոնն ու Սիմեոնեն, եզրերով գրոհում էին Նեդվեդն ու Կոնսեյսաոն, իսկ հարձակման գծի երկու դիրքի համար պայքարում էին Ինձագին, Կենետ Անդերսոնը, Սոնի Անդերսոնը, Ռոբերտո Մանչինին և Ալան Բոկշիչը: Ինձագինոն թեպետ հիմնական կազմի ֆուտբոլիստ չէր, սակայն գոլ էր խփում յուրաքանչյուր 109 րոպեն մեկ (Ա սերիայի լավագույն ցուցանիշներից էր): Ակումբի ընտրության հարցում Սիմոնեն հաստատ չէր սխալվել. ակումբը նախորդ 2 մրցաշրջաններում մշտապես պայքարում էր լոկալ ու միջազգային մրցանակների համար: Հենց նորամուտի խաղում նա թիմի հետ նվաճեց Եվրոպայի Սուպերգավաթը՝ գրագետ կերպով «քնեցնելով» «Մանչեսթեր Յունայթեդին»:

                  Սակայն, նույնիսկ առանց բավականաչափ խաղաժամանակ ստանալու էլ, Սիմոնեն գիտեր՝ ինչպես գոլ խփել: Նա օգնեց «Լացիոյին» հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային երկու փուլերն էլ (այո, այո, մինչև 2003/2004 մրցաշրջանը ՉԼ-ում խմբային երկու փուլ կար)՝ 9 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ: Հատկապես ֆանտաստիկ ստացվեց «Մարսելի» հետ վերջին տուրի դիմակայությունը. ֆրանսիական ակումբը դեռ պահպանում էր հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, սակայն այդ մտքի հետ համաձայն չէր Ինձագինոն: «Լացիոյի» 21 համարը մրցակցի դարպասն այդ օրը 4 գնդակ ուղարկեց՝ դառնալով առաջին իտալացին, որը պոկեր է գրանցում Չեմպիոնների լիգայում:

                  https://www.youtube.com/watch?v=MSDDG2vbDHg

                  «Լացիոն» քառորդ եզրափակիչում դուրս մնաց պայքարից՝ զիջելով եզրափակիչի ապագա մասնակից «Վալենսիային», իսկ Սիմոնեն շարունակում էր մնալ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Բայց ինչ էլ աներ «Լացիոյի» հարձակվողը, մեկ է՝ բոլորը խոսում էին միայն Ֆիլիպոյի մասին: Մոտենում էր 20-րդ դարի վերջին Եվրոն, իտալացի երկրպագուները աստվածացնում էին Ա սերիան պատռող Ինձագի-ավագին. բոլոր մրցաշարերի 34 խաղում 26 գնդակ խփած Պիպոն պիտի լիներ «Սկուադրա Աձուրայի» հիմնական հարձակվողը: Նրա շնորհիվ «Յուվեն» էլ առաջ էր մրցակիցներից 9 միավորով: Թվում էր՝ չեմպիոնական գավաթը կլինի Թուրինում, սակայն «Ծեր Սինյորան» պարտվեց «Միլանին», ու «Լացիոն» Սիմոնե Ինձագիի ջանքերով միավորների տարբերությունը կրճատեց 6-ով: Սկուդետոյի համար պայքարը դեռ առջևում էր:

                  Ապրիլինի ձևավորված պատկերը մտահոգիչ էր «Յուվենտուսի» համար: Ամեն ինչ կախված էր Պիպոյի մարզավիճակից: Դել Պիերոն վնասվածք ուներ, սակայն քանի դեռ Ինձագին գոլեր էր խփում, ամեն ինչ կարգին էր, սակայն եկավ մի պահ, երբ նա սկսեց լռել: Առանց նրա գոլերի առջևի գծում ամեն ինչ տխուր էր: Դրան զուգահեռ փայլում էր կրտսեր եղբայրը. Ինձագինոն եղբոր ունակություններն ուներ՝ նույնքան լավ էր գնահատում իրավիճակն ու ուներ գոլային հոտառություն: Միևնույն ժամանակ նա եղբորը գերազանցում էր տեխնիկայով ու ավելի հաջող էր գործում երկրորդ հարկում: Այս ունակությունները նրան թույլ տվեցին ամրապնդվել «Լացիոյի» մեկնարկային կազմում: Հիմա սա ոչ միայն չեմպիոնական մրցավազք էր, այլ նաև երկու եղբայրների մրցակցություն:

                  «Համենայն դեպս պարտվողը կսփոփվի, որ հաղթողը եղբայրն է», — հուսահատ կերպով ասում էր ֆուտբոլիստների հայրը՝ Ջանկառլոն: Մրցաշրջանը նրա համար բարդ էր դասավորվում. նա այնքան նյարդային էր դիտում որդիների խաղերը, որ երբեմն կնոջը դուրս էր հանում սենյակից, խաղերն էլ դիտում էր դուռը փակ, վարագույրներն էլ՝ իջեցրած: Պատկերացրեք խեղճ մարդու վիճակը, երբ խաղերը միաժամանակ էին ընթանում: Նա չէր սիրում ընտրություն կատարել որդիների միջև: Երևի թե ամբողջ Իտալիայում Ջանկառլոն միակն էր, ում համար Սիմենոն ու Պիպոն հավասար էին:

                  Մրցաշրջանը մոտենում էր եզրագծին: «Լացիոն» շարունակում էր մոտենալ: Նախավերջին տուրում թիմերի միջև 2 միավորի տարբերություն էր: Պիպոն շարունակում էր լռել, իսկ Ինձագինոն խփում ու խփում էր. 7 խաղում գրանցած 3+1-ը թույլ տվեցին «Լացիոյին» վերջին տուրից առաջ պահպանել չեմպիոնական հավակնությունները: Նախավերջին տուրում «Յուվեն» հաղթեց «Պարմային» մի գոլի շնորհիվ, որը, ըստ շատ տարբեր կարծիքների, խփվել էր կանոնների խախտմամբ: «Լացիոյում» համոզված էին, որ այդ քայլով Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անարդար մրցակցություն է առաջարկում՝ նախապատվությունը տալով թուրինյան գրանդին: Այդ օրը «Արծիվների» երկրպագուները կազմակերպեցին «իտալական ֆուտբոլի հոգեհանգիստը»:

                  «Ամեն դեպքում, սկուդետոն կմնա մեր ընտանիքում», — պատասխանատու խաղից առաջ կատակում էր Ինձագինոն: Վերջին տուրում «Լացիոն» ընդունում էր ամուր «Ռեջինային»: Ինչ-որ պահի, մրցակցի դարպասը գրավել չէր հաջողվում, սակայն Ինձագինոյի գոլը 11 մետրանոցից նպաստեց ջախջախիչ հաղթանակին՝ 3-0: Զուգահեռաբար ընթացող խաղում «Յուվեն» հորդառատ անձրևի պայմաններում փորձում էր կոտրել «Պերուջայի» դիմադրությունը, սակայն փոխարենը գոլ ընդունեց սեփական դարպասը, չկարողացավ խփել պատասխան գնդակը և, պարտվելով 0-1 հաշվով, չեմպիոնությունը զիջեց «Լացիոյին»: Խաղից հետո Ֆիլիպոն իր մեջ ուժ գտավ ու զանգահարեց եղբորը: Հենց Սիմոնեի գոլը դարձավ հաղթական և զրկեց Պիպոյին Սկուդետոյից, սակայն դա ոչինչ չէր փոխում. եղբայրական սերը վեր էր ամեն ինչից:

                  Ֆիլիպոն դեռ իր խոսքը պետք է ասեր համաշխարհային ֆուտբոլում՝ առջևում սպասվում էր տեղափոխությունը «Միլան», Չեմպիոնների լիգայի 3 եզրափակիչ ու 2 հաղթանակ, Աշխարհի չեմպիոնի տիտղոս և այլն, իսկ Սիմոնեն այդպես էլ մնաց այդ մի Սկուդետոյով. 24 տարեկանում նա արդեն մեջքի հետ քրոնիկ խնդիրներ ուներ, մինչդեռ նրանք երազում էին միասին հավաքականում խաղալ: Այդպիսի հնարավորություն ընձեռվեց 2000 թվականի նոյեմբերին՝ Անգլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Ջովանի Տրապատոնին եղբայրներին հրավիրել էր հավաքական, նրանք միասին մի սենյակում ամբողջ գիշեր քննարկում էին մրցակցին, մտածում էին՝ ինչպես նշել գոլերը: 61-րդ րոպեին Սիմոնեն փոխարինեց Դելվեկիոյին ու դաշտում միավորվեց եղբոր հետ: Բոլորը սպասում էին գոլերի, սակայն 11 րոպե անց Պիպոն թողեց խաղադաշտը: Այլևս եղբայրները միասին դաշտում չհանդիպեցին որպես թիմակիցներ: «Ես շատ հաղթանակներ եմ ունեցել, սակայն հենց այդ 11 րոպեներն եմ ես համարում իմ կյանքի ամենաերջանիկ պահերը»:

                  Այդ օրվանից անցել է 23 տարի։ 2012 թվականին Պիպոն ավարտեց կարիերան Իտալիայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում։ Նա 39 տարեկան էր: Սիմոնեն թողեց ֆուտբոլը 2010-ին, բայց իրականում նա խաղակոշիկները մեխից էր կախել 30-ից առաջ: Նա կարիերայի երկրորդ հատվածում սիրելի «Լացիոյի» խաղերին հետևում էր պահեստայինների նստարանից: Եվ մինչև եղբայրը գոլեր էր խփում, կրտսերը անգիր էր անում լավագույն մարզիչների գաղտնիքները։ Այժմ Ինձագինոն ունի 6 գավաթ և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Իսկ Պիպոն մարզում է Բ Սերիայում և ընդօրինակում է իր եղբորը, ինչպես ժամանակին հակառակն էր. «Ես Սիմոնեից գողացել եմ բոլոր գաղափարները: Նա իմ օրինակն է, և ես հույս ունեմ, որ նույնը կլինեմ, քանի որ նա մայրցամաքի լավագույն մարզիչներից մեկն է»:

                  Նոր կյանքը փոխեց նրանց, կարծես թե ստուգում էր, թե արդյո՞ք կրտսերը կպահպանի իր հավատարմությունը, երբ հաղթի առաջնությունը: Բայց նրանք նախկինի պես հոգ են տանում միմյանց մասին։ Մի անգամ Սիմոնեն հաղթեց եղբոր թիմին և ավելի շատ ափսոսեց հաղթանակի համար, քան Պիպոն պարտության համար։ Նա անհանգստացած էր, որ եղբորը սպառնում էին հրաժարական տալ: Ժամանակին Սիմոնե Ինձագին էր Պիպոյի copy past-ը համարվում, հիմա պատկերը լրիվ հակառակն է, բայց դա էական չէ. եղբայրական սերը վեր է ամեն ինչից:

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Ա ՍերիալացիոյուվենտուսՉեմպիոնների լիգաՊիաչենցաՌեջինասիմոնե-ինձագիՖիլիպո Ինձագի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

                  05.06.25

                  Լացիոն Արսենալից գնել է պորտուգալացի պաշտպանի տրանսֆերային իրավունքները

                  05.06.25

                  Միլանից Յուվենտուս․ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերադառնում է

                  05.06.25

                  Պաշտոնական. Ինձագին գլխավորեց սաուդյան ակումբը

                  05.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

                  10:45 / 07.06.25

                  Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

                  10:30 / 07.06.25

                  Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

                  10:15 / 07.06.25

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.