«Արագավազք դեպի երկինք». 32-ամյա Օլիմպիական չեմպիոնուհու մահվան կասկածելի մանրամասները — Armsport.am
27.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Կիվուն շարունակում է վստահել Մխիթարյանին․ հայ կիսապաշտպանն ամրապնդում է դիրքերը

    Սպերցյանը պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկին

    Մխիթարյանը նշել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

    Բեքհեմին տեղափոխել են հիվանդանոց

    «Կիսուրը մեռավ, տեղը լենացավ» կամ ինչպես է լեգենդար համարը բաժին հասնում Յամալին

    Նոան նոր տիտղոսային հովանավոր ունի

    ՊՍԺ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիոնին

    Յունիբանկը դարձել է Ուրարտուի տիտղոսային հովանավորը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Կիվուն շարունակում է վստահել Մխիթարյանին․ հայ կիսապաշտպանն ամրապնդում է դիրքերը

            Սպերցյանը պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկին

            Մխիթարյանը նշել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

            Բեքհեմին տեղափոխել են հիվանդանոց

            «Կիսուրը մեռավ, տեղը լենացավ» կամ ինչպես է լեգենդար համարը բաժին հասնում Յամալին

            Նոան նոր տիտղոսային հովանավոր ունի

            ՊՍԺ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիոնին

            Յունիբանկը դարձել է Ուրարտուի տիտղոսային հովանավորը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Արագավազք դեպի երկինք». 32-ամյա Օլիմպիական չեմպիոնուհու մահվան կասկածելի մանրամասները

                  ArmSport-ի դիտակետում, Թեթև ատլետիկա, Թոփ, ՍՊՈՐՏ LIFE
                  11.05.23 / 20:53
                  0

                  Մայիսի 2-ին Օռլանդո քաղաքին մոտ գտնվող Վինթեր-Գարդեն փոքրիկ թաղամասում (որն ըստ վարչական բաժանման ևս համարվում է քաղաք) անսովոր իրարանցում էր. մի քանի տների բնակիչներ սրտատրոփ սպասում էին ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցների ժամանելուն: Մարդիկ արդեն քանի օր է՝ չէին տեսել իրենց հարևանուհուն, իսկ այդ հարևանուհին այնպիսին էր, որ 2 օրից ավելին չտեսնելն արդեն կասկած ու վտանգ էր հարուցում. նա շատ ակտիվ էր, աղմկոտ, կենսուրախ ու միևնույն ժամանակ․․․ վտանգավոր:

                  ***

                  Ֆլորիդա նահանգում տեղակայված Օրինջի շրջանն իր բնակչությամբ քիչ է գերազանցում մեր սիրելի Երևանը: Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող արտառոց դեպքերն անմիջապես դառնում են բոլորի խոսակցության գլխավոր թեման: Սակայն ամեն օր չէ, որ գտնում են երիտասարդ աղջկա դի: Ոստիկանության աշխատակիցները անարգել մտել են տուն ու այնտեղ հայտնաբերել Ֆրենտորիշ Բոուիի անշնչացած մարմինը: Իսկ մի քանի ժամ անց հարազատներն ու ընկերները հաստատեցին. դատարկ տանը հայտնաբերել են Օլիմպիական չեմպիոն Տորի Բոուիի դին:

                  Օրինջի շրջանի ոստիկանական բաժանմունքի ղեկավարը կարճ հայտարարություն է արել, ըստ որի, երիտասարդ մարզուհու մահը կասկածելի չէ և «չի էլ կարող լինել»: Այս պահին նոր մանրամասներ չկան, քանի որ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Սակայն հարց է առաջանում. ինչպե՞ս կարելի է վստահորեն ասել, որ 32 տարեկան երիտասարդ աղջկա մահը կասկածելի չէ՝ առանց որևէ փորձաքննության պատասխանի: Ավելին. կասկածելի է, որ ոստիկանը կասկածելի չի համարում այդ տարիքում մարզուհու՝ կյանքից հեռանալը:

                  Բոուին ամերիկյան աթլետիկայի առաջատարներից մեկն էր

                  Բոլորովին վերջերս Բոուին համարվում էր կանանց արագավազքի առաջատար դեմքերից մեկը: 2016 թվականին Ռիոյի Օլիմպիկական խաղերում նա հավաքել էր մեդալների ամբողջական հավաքածու՝ 4*100 փոխանցավազքում՝ ոսկե, 100 մետր արագավազքում՝ արծաթե, 200 մետր արագավազքում՝ բրոնզե: Ընդ որում, Բոուին Օլիմպիական ոսկին նվաճել է այն մրցաձևում, որի որակավորումն անցկացվեց 2 անգամ. մրցման ժամանակ ամերիկուհիները կորցրել էին փոխանցափայտը և գրավել էին վերջին տեղը: Եղավ բողոքարկում, և կոմիտեն հաստատեց՝ փոխանցավազքի ժամանակ եղել էր հպում մրցակցին, ինչն էլ ապացուցեց ամերիկուհիների անմեղությունը: Նրանք անցան եզրափակիչ, իսկ Բոուին, վերջինը դուրս գալով մրցապայքարի, պահպանեց թիմակիցների առավելությունն ու դարձավ Օլիմպիական չեմպիոն:

                  Հաջորդ տարի՝ 2017-ին, Բոուին բարելավեց իր ցուցանիշները՝ գրանցելով ոսկե դուբլ Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունում: Նա անգերազանցելի էր նույն փոխանցավազքում և 100 մետր արագավազքում: Դրան զուգահեռ Բոուին մտել էր մոդելային բիզնես՝ հայտնվելով ESPN ամսագրի Body Issue թողարկման շապիկին: Բոուին նաև Valentino նորաձևության տան գովազդային արշավի դեմքերից մեկն էր:

                  Վերջին անգամ մեծ մրցաշարերին Բոուին մասնակցել է 2019 թվականին Դոհայում: Աշխարհի առաջնության ժամանակ, սակայն, ամերիկուհին չմասնակցեց արագավազքի մրցումների կիսաեզրափակիչին: Փոխարենը, Բոուին շեշտը դրել էր թռիչք երկարության վրա, և քիչ էր մնում կանգներ պատվո հարթակին. մեդալ նվաճելու համար չբավականացրեց ընդամենը 10 սմ:

                  Սպորտից հեռանալն ու ֆինանսական սկանդալները

                  Այն ժամանակ դեռևս անհայտ պատճառներով Բոուին որոշեց հեռանալ մեծ սպորտից ու նույնիսկ չփորձեց մասնակցել Տոկիո-2020-ի որակավորման մրցումներին: Իրականում նրա խնդիրները սկսվել էին դրանից տևական ժամանակ առաջ: Դեռևս 2019 թվականի հունվարին Բոուին ժամանել է Կալիֆորնիայում գտնվող մարզաբազաներից մեկը՝ մրցաշրջանին պատրաստվելու համար, սակայն աշխատակիցները հրաժարվել են նրան ներս թողնել: Պատճառաբանությունն առավել քան պարզ էր. Բոուին կկարողանա մասնակցել մարզումներին միայն 6000 դոլարի պարտավորությունը մարելուց հետո:

                  «Մենք ընդհանրապես գումարի մասին չէինք խոսել, երբ ես այստեղ էի տեղափոխվում: Ես չեմ կարողանում մարզվել Օլիմպիական կենտրոնում, քանի որ չեմ վճարել 6000 դոլար, որի մասին ես նույնիսկ գաղափար չեմ ունեցել», — հայտարարել էր Բոուին: Ամերիկուհին տեղափոխվել էր Օլիմպիական կենտրոն դեռևս 2018 թվականի ամռանը, սակայն մարզիչը ժամանակի ընթացքում փոխել էր մարզուհու ծրագիրը, ինչը նշանակում էր, որ նա այնտեղ 1 տարի մարզվելու հնարավորություն պետք է ունենար: Բնականաբար, մարզումային պրոցեսը ձախողվեց, իսկ կիսապատրաստ վիճակում գրանցած արդյունքները նրան հոգեբանորեն կոտրեցին:

                  Գուցե ամերիկուհին տեղին էր բողոքում իր վրա դրված 6000 դոլար պարտավորության վերաբերյալ, սակայն հետագա բացահայտումները պարզեցին, որ այդ մեղադրանքներն ամենևին էլ անհիմն չէին. այդ պրոցեսին զուգահեռ, Բոուիին սեփական առանձնատան առգրավում էր սպառնում, որն արժեր 500 հազար դոլար: Ըստ դատական փաստաթղթերի, մարզուհին պարտք էր մնացել սեփականատերերի արհմիությանն ավելի քան 22 հազար դոլար: 2021 թվականի ապրիլին կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել Բոուիի ու նրա «չբացահայտված ամուսնու» (փաստաթղթային տերմին) նկատմամբ՝ վճարային պարտականություններից խուսափելու մեղադրանքով: Ենթադրվում էր, որ Բոուիի առանձնատան աճուրդը պետք է կայանար 2022 թվականին, սակայն գործարքը չեղարկվեց, իսկ գործը փակվեց անհայտ պատճառներով:

                  Թեպետ առանձնատունը մնաց Բոուիի մոտ, սակայն «հարևանությունը» միաբերան պնդում էր, որ մարզուհին այնտեղ չէր ապրում. վերջին 3 ամսվա ընթացքում Բոուիի առանձնատան դարպասը միշտ բաց է եղել, իսկ տան շքամուտքն ու պատուհանները երբեք փակ չէին: Տեղի բնակիչները պնդում էին նաև, որ տունը գրավել են «սքվաթերները» (ֆերմերներ, որոնք առանց տան սեփականատիրոջ թույլտվության, գրավում են նրա սեփական տարածքը):

                  Դանակով վեճեր, աղմուկ-աղաղակ, ձվերով կռիվ ու ենթադրյալ հղիություն

                  Ինչպես գրեթե միշտ է տեղի ունենում, որևէ մեկի մահից հետո ակտիվանում են տեղի հարևաններն ու սկսում պատմել «տժվժիկի պատմություններ»: Օրինակ, այդ հարևաններից մեկի պնդմամբ, Բոուին, մի օր առանց որևէ պատճառի ձվերով խփել է հարևանությամբ գտնվող տներից մեկին: Ըստ պաշտոնական տվյալների էլ, Բոուին 2019 թվականին 16 անգամ խախտել է երթևեկության կանոնները: Իսկ մեկ այլ սարսափելի դեպքի մասին պատմել է մարզուհու 52-ամյա հարևանուհի Զեհրա Ուգուրլուն:

                  «Մի անգամ տնից դուրս եկա ու տեսա Տորիին: Նա կանգնած էր մայթեզրին, ձեռքին խոհանոցային մեծ դանակ կար: Նա բղավում էր հակառակ կողմում կանգնած մի երիտասարդի վրա, որը, երևի, նրա ընկերն էր: Իմ ընկերուհուն հաջողվեց խոսել, հանգստացնել նրան, սակայն տեսարանը վախենալու էր: Իմ երեխաները սարսափած նայում էին պատուհանից», — ասել է հարևանուհին:

                  Նրա հետ նույն փողոցի վրա ապրող մարդիկ պնդում էին, որ մարզուհին ապրում էր անկանոն կյանքով, սակայն նրա մահը շանթահար էր արել բոլորին: «Լավ, ընկերներ չունե՞ր այդ աղջիկը», փսփսում էին հարևանները: Եվ դա այն դեպքում, որ առնվազն 2 հարևան երդվում էին, որ մարզուհին հղի է. արտաքին տեսքից երևում էր, ըստ հարևանների, որ Բոուին 7 կամ 8 ամսական հղի էր (պաշտոնապես այս ինֆորմացիան դեռևս չի հաստատվել):

                  Բոուին աչքի էր ընկնում հակասական վարքով: Նրա առանձնատնից երբեմն գալիս էին աղմուկի ձայներ, լսվում էր բարձր երաժշտություն, բայց լինում էին օրեր, երբ նա իր առանձնատնից դուրս էր գալիս ժպիտով, ողջունում էր բոլորին և իրեն հիանալի էր զգում: Բոուիի քույրը՝ Տամարան, պնդում է՝ դա պայմանավորված է էմոցիոնալ պոռթկումներով:

                  «Այն մարդիկ, որոնք ձևացնում են՝ իբրև իրենց մոտ ամեն ինչ կարգին է, իրականում ամենատխուրն են: Իսկ նրանք, ովքեր առանձնապես ոչինչ ցույց չեն տալիս և անկեղծ են՝ ամենաերջանիկն են, քանի որ առավել քան գոհ են իրենց էությունից: Ես դա մանկուց եմ հասկացել, երբ մենք խնդիրներ ունեինք: Ես կարողացա դա հաղթահարել, իսկ իմ քույրը՝ ցավոք, ոչ», — ասել է Տամարան:

                  Բոուի քույրերն անցել են կյանքի բարդագույն ճանապարհ. նրանց հարազատ մայրը նրանց հանձնել է մանկատուն, իսկ որոշ ժամանակ անց նրանց որդեգրել է հարազատ տատը: Մարզուհու խոսքով, դժվարությունները հաղթահարելու ճանապարհին ծագում էին մտքեր, որ ծնունդով փոքր քաղաքից լինելն ու նման ճակատագիր ունենալը չի կարող հույս ներշնչել, որ ապագայում հնարավոր է հասնել լուրջ բարձունքների:

                  «Մենք երջանիկ ենք, երբ արթնանում ենք, մեր կյանքն առջևում է. ես ցանկանում եմ ամեն օր մի նոր բանով զբաղվել: Ես զգում եմ, որ այդ ամեն օրն ինձ համար տոն է: Եթե մի օր ես այլևս չլինեմ, կցանկանամ, որ երկնային կյանքում չափսոսեմ ինչ-որ բան չանելու համար», — մի առիթով ասել էր Բոուին:

                  Տեսնես հիմա ափսոսո՞ւմ է….

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Ռիո 2016Տորի ԲոուիՕլիմպիական խաղեր
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ֆուտբոլի հավաքականների քանակի կրճատում, նոր մարզաձև, նոր մրցաշարեր․ ՕԽ-2028-ում նորամուծություններ կլինեն

                  09.04.25

                  Իսպանիայի չեմպիոնությունը, սկանդալային Ոսկե գնդակը, Փարիզի ՕԽ-ը․ ինչպիսին էր 2024-ը համաշխարհային սպորտում

                  31.12.24

                  Ջոկովիչի բոլոր անհաջող սիրավեպերը ՕԽ հետ. Փարիզ 2024-ը՝ ոսկու հույսո՞վ

                  29.07.24

                  «Նրանց փայլից կխամրի նույնիսկ Էյֆելյան աշտարակը». Ինչ ֆուտբոլային աստղերի կտեսնենք ՕԽ ժամանակ

                  25.07.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Կիվուն շարունակում է վստահել Մխիթարյանին․ հայ կիսապաշտպանն ամրապնդում է դիրքերը

                  19:30 / 27.06.25

                  Սպերցյանը պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկին

                  19:00 / 27.06.25

                  Մխիթարյանը նշել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

                  18:30 / 27.06.25

                  Բեքհեմին տեղափոխել են հիվանդանոց

                  18:00 / 27.06.25

                  «Կիսուրը մեռավ, տեղը լենացավ» կամ ինչպես է լեգենդար համարը բաժին հասնում Յամալին

                  17:35 / 27.06.25

                  Նոան նոր տիտղոսային հովանավոր ունի

                  17:15 / 27.06.25

                  ՊՍԺ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիոնին

                  17:13 / 27.06.25

                  Յունիբանկը դարձել է Ուրարտուի տիտղոսային հովանավորը

                  17:00 / 27.06.25

                  Հայտնի է Ջուդ Բելինգհեմի՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետը

                  16:30 / 27.06.25

                  Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի զույգերը

                  16:00 / 27.06.25

                  Ռուդ վան Նիստելռոյը հեռացավ Լեսթերից

                  15:45 / 27.06.25

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ռեալը և Ալ-Հիլալը դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ

                  15:33 / 27.06.25

                  🎥 Ակումբային ԱԱ․ Ման Սիթին խոշոր հաշվով հաղթեց Յուվենտուսին․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երկու ներկայացուցիչ

                  00:57 / 27.06.25

                  Աղբյուր. Ռեալ Մադրիդ — Զալցբուրգ խաղը կարող է դադարեցվել

                  23:45 / 26.06.25

                  Պաշտոնական․ Իսպանական ակումբի հարձակվողը կարիերան կշարունակի Փյունիկում

                  23:01 / 26.06.25

                  Արարատը չորս ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր է կնքել

                  22:43 / 26.06.25

                  Ֆուտբոլիստ լինելն ավելի լավ է, քան մարզիչ. Խաբի Ալոնսո

                  22:15 / 26.06.25

                  Ատլետիկը հայտարարություն է տարածել Բարսելոնայի կողմից Նիկո Ուիլյամսի տրանսֆերի առաջարկի վերաբերյալ

                  21:45 / 26.06.25

                  Մադրիդի Ռեալը բացատրություն է պահանջել Վինիսիուսից․ ինչ է պատահել

                  21:15 / 26.06.25

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  20:51 / 26.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.